«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ պատմելով ինչու է ամուսնացել իրենից 11 տարով երիտասարդ տղամարդու հետ:
Խոսելով ամուսնու մասին՝ Կանդելակին հիշել է իր հայուհի մայրիկի խոսքերը․ «Ինչպես ասում է մայրս՝ «խելքի բուն»։ Հպարտանում եմ, որ հենց նա է ի ամուսինը»:
«Վասիլիի մեջ ինձ հետաքրքիր էր ամեն բան։ Նա արձագանքում էր իմ բոլոր խելահեղ գաղափարներին։ Վասիլիի սիրում է մշտապես առաջ շարժվել, ինչ-որ նոր բան մտածել, կանգ չառնել: Նա այդպիսին է, որովհետև երիտասարդ է»,- «GQ Россия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թինան։
Թինա Կանդելակին միշտ խուսափել է հրապարակել մանրամասներ իր անձնական կյանքից. նրա դուստրերը արդեն չափահաս են, սակայն համացանցում դժվար է նրանցից որևէ լուսանկար գտնել:
Պարզվում է, Կանդելակին կրտսեր դստերն անվանել է ի պատիվ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիայի։ Թինան դստերը՝ Մելանյա Կոնդրախինային, լույս աշխարհ է բերել 2000թ.-ի հունվարի 11-ին։