Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրն ապշեցրել է երկրպագուներին իր մարզավիճակով

Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը երկար ժամանակ է, ինչ վարում է իր ինստագրամյան էջն ու ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ: Իր ինստագրամյան հետևորդներին նա ներկայացրել է տեսանյութ մարզասրահից, որն ապշեցերել է գրեթե բոլորին:
98-ամյա կինը ակտիվ զբաղվում է ոչ միայն սպորտով, այլ նաև նվագում է ակորդեոն և դաշնամուր, երգում և սովորում է պարել չեչյոտկա:

Պիլատեսի իմ դասն անգերազանցելի էր։ Իսկ ինչո՞վ ես դու զբաղվել»,- Instagram-ում տեսանյութերից մեկին կից գրել է Ստալոնեի մայրը:
Տեսանյութի մեկնաբանությունները հեղեղվել են դրական խոսքերով ու հաճոյախոսություններով:

Ավելի վաղ լրագրողներ հետ զրույցում կինն անկեղծացել է, որ դեռ երիտասարդ տարիներց սկսել է ակտիվ զբաղվել սպորտով, հետևոււմ է առողջ ապրելակերպի և իր ողջ ժամանակը նվիրում է միայն ընտանիքին ու սիրելի գործին: Հենց դա էլ նրա երկարակեցության, առողջության ու երիտասարդության գաղտնինքն է:

https://www.instagram.com/p/B59hzoqnoJI/