Մահացել է «Սանտա Բարբարա» ֆիլմի հերոսուհին

Մահացել է ամերիկացի դերասանուհի Մարջ Դյուսեյը: Վերջինս 83 տարեկան էր: Սերիալային աստղը մահացել է քնած ժամանակ: Այս լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանուհու խորթ դուստրը:

«Ցավով տխուր լուր պիտի հաղորդեմ․ իմ խորթ մայրը՝ Մարջը, երեկ առավոտյան մահացել է: Նա քնել է և չի արթնացել։ Նա իսկական կին էր և հրաշալի կյանքով է ապրել: Նրան շատ էին սիրում, շատերը նրան կկարոտեն»,- գրել է նա:

Մարջ Դյուսեյը հայտնի է նաև Սանտա-Բարբարա հայտնի սերիալում իր խաղացած դերով: Այստեղ նաև Սի Սի Կեպվելի առաջին կնոջ՝ Պամելայի դերում էր։