«Նրա անունը Հայկ Մանուկյան էր». Սկորսեզեն խոսոտվանել է՝ ով է իր վրա ազդել մասնագիտության ընտրության հարցում

Rolex ժամացույցների շվեյցարական ապրանքանիշը նոր գովազդային արշավ է թողարկել, որը նվիրված է կինոռեժիսորներին։
Մարտին Սկորսեզեն Rolex-ի նոր գովազդային արշավում խոսոտվանել է՝ ով է իր վրա ազդել մասնագիտության ընտրության հարցում։

«Նրա անունը Հայկ Մանուկյան էր՝ Նյու Յորքի համալսարանի դասախոս։ Այդ տղամարդը մոտ մեկ ժամ այնպիսի կրքով ու էներգիայով էր խոսում կինոյի պատմության զարգացման մասին, որ ես մեծ նախանձ ու ցանկություն զգացի նրան նմանվելու։ Ես երբեք չէի պատկերացնում, որ ռեժիսորը կարող է այդքան տարվել իր գործով, մխրճվել իր մասնագիտության մեջ։ Այդ հանդիպումից հետո ես որոշեցի՝ սա այն ուղին է, որով ես պետք է գնամ։ Ես ցանկանում եմ սովորել հենց նրա մոտ»,- պատմել է Սկորսեզեն։

Նրա խոսքով՝ Մանուկյանն իրեն այդ օրը տվել է կյանքի մեծագույն նվերը, որը շատ ավելին էր, քան տեխնիկական գիտելիքները․ Մանուկյանն իրեն ոգեշնչել է ձեռք բերել հավատն իր նկատմամբ։