«Սիրուն Սոնա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներ Շուշաննա Թովմասյանի և Նորայր Եղյանի համատեղ ֆոտոշարքն ու առաջիկա ծրագրերը - Showbiz.am

«Սիրուն Սոնա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներ Շուշաննա Թովմասյանի և Նորայր Եղյանի համատեղ ֆոտոշարքն ու առաջիկա ծրագրերը

«Սիրուն Սոնա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներ Նորայր Եղյանը և Շուշաննա Թովմասյանը համատեղ նկարահանվել են նոր ֆոտոշարքում։ Ֆոտոշարքն իրականցրել է VOG․am-ը՝ զուգահեռ անդրադառնալով դերասանների ներկայիս և ապագա զբաղվածությանը։

Երկարատև դադարից հետո դերասանները կրկին հայտնվել են հեռուստաեթերում՝ նոր ասելիքներով և սկզբունքորեն նոր կերպարներով։ Իսկ նրանց կերպարները կարճ ժամանակահատվածում դարձան հանրության ամենասիրելիներից և քննարկվածներից մեկը։

Առաջիկա ծրագրերին անդրադառնալիս Շուշաննան նշել է․ «Բավականին ժամանակատար է հեռուստասերիալներում նկարահանվելը, մասնավորապես, եթե դու լինում ես գլխավոր հերոսուհի, քո գրաֆիկը լինում է ծայրահեղ զբաղված և ժամանակ չի մնում ուրիշ զբաղվածություն վերցնելու։ Չգիտեմ, թե որքանով հստակ կլինի, բայց գուցե հետագայում ներգրավված լինեմ ներկայացման մեջ, բանակցությունների փուլում ենք դեռ։ Այս ընթացքում նկարահանվել եմ տեսահոլովակում, որն արդեն եթերում է։ Կան նաև փոքրիկ նախագծեր, որոնց մասնակից կլինեմ, բայց այս պահին ներգրավվածությունս ամբողջությամբ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում է»։

Այս հարցի իր տարբերակն ունի նաև դերասանը։ «Այս պահին զբաղված եմ մի նախագծում, որը շատ բարդ նախագիծ է: «Սիրուն Սոնա»-ն շատ է սիրվել հանրության կողմից և այս պահին քննարկումների կիզակետում է: Հիմա չեմ ցանկանա մտածել այլ նախագծի մասին, որովհետև, եթե անում ես մի բան, պետք է անես լավ և մինչև վերջ: Երբ հաջողությամբ կավարտեմ այս նախագիծը, կմտածեմ հետագա անելիքիների մասին»,- ասել է դերասանը։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Իմ ամենաէլեգանտ ընկերուհի, ով մնացել ա ու մնալու ա». Անի Երանյանը շնորհավորել է Աննա Հարությունյանին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դառնում է 32 տարեկան, ինչի առթիվ դերասանուհի Անի երանյանը համատեղ...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից

Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից: Իրինան Ինստագրամի իր էջում կիսվել է արտաքին փոփոխությամբ...
Ավելին