Ի՞նչ անել առավոտյան հեշտությամբ արթնանալու համար - showbiz.am

Ի՞նչ անել առավոտյան հեշտությամբ արթնանալու համար

By

Բոլորն էլ գիտեն, որ օրվա արդյունավետությունը մեծ հաշվով կախված է առավոտյան տրամադրությունից։
Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են ապահովել ձեր գիշերային առողջ քունն ու հաճելի լուսաբացը, սակայն դրանցից շատերը անորոշ են ու դժվար հիշվող:
Մենք ձեզ առաջարկում ենք թվաբանության պես հեշտ և բանակի կանոնակարգի նման հստակ բանաձև, որը ձեզ կտա որակյալ քուն ու բարձր տրամադրությամբ առավոտ:

  • Անպայման անջատեք լույսն ու էլեկտրական սարքավորումները:
    Մթությունը ազդանշան կտա քնկոտություն առաջացնող հորմոնի արտադրման համար: Եթե քնից առաջ դուք երկար ժամանակ հեռուստացույց եք դիտել կամ նստել եք համակարգչի առաջ, ապա դա որոշ ժամանակով կհետաձգի այդ հորմոնների արտադրումը: Հետևաբար փորձեք խուսափել այդ զբաղմունքներից քնելուց առաջ:
  • Ննջասենյակում եթերայուղերի բույր տարածեք:
    Այդ նպատակով շատերը խորհուրդ են տալիս օգտագործել լավանդայի, բերգամոտի կամ խորդենու բույրեր:
  • Մի կերեք քնելուց առաջ: Ձեր օրգանիզմը կփորձի մարսել սնունդը և կդժվարացնի քնելու պրոցեսը:
  • Քնելուց առաջ 10 ժամ՝ ոչ մի կոֆեին
  • Քնելուց առաջ 3 ժամ՝ ոչ մի սնունդ և ալկոհոլ
  • Քնելուց առաջ 2 ժամ՝ ոչ մի աշխատանք
  • Քնելուց առաջ 1 ժամ՝ ոչ մի ճառագայթող էկրանԱյս առաջարկները շատ պարզ ու խելամիտ են: Շատ մարդիկ այս խորհուրդների միջոցով վերադարձրել գիշերային հանգիստ քունն ու օրն անցկացնում են ավելի արդյունավետ:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս պահին ունենք չորս նոր ներկայացում»․ Ելենա Վարդանյանը՝ թատրոնի նորությունների և ընտանեկան կարանտինի մասին

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը կարանտինային դադարից հետո արդեն հասցրել է վերադառնալ թատրոն՝ ներկայացումների փորձերին։ ShowBiz.am-ի հետ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ոսկե Ծիրան»-ը՝ առցանց. միջոցառումների մի մասը կհեռարձակվի փառատոնի ֆեյսբուքյան էջերում

Թեև համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ինձ այլ մասնագիտությամբ չեմ պատկերացնում»․ Քեթրին Մանասյանի անկեղծ զրույցը՝ սկզբունքների, երազանքների, որդու և մասնագիտության մասին

Դերասանուհի և երգչուհի Քեթրին Մանասյանը արտակարգ դրության ընթացքում զրկվել է սիրելի բեմի, հանդիսատեսի և ունկընդիրների հետ շփումից և ուժ...
Ավելին