Համացանցում հայտնվել է «Յոթ աստիճան դեպի հավերժական երանություն» ֆիլմի թրեյլերը՝ Թայկա Վայթիթիի մասնակցությամբ

Համացանցում հրապարակվել է «Յոթ աստիճան դեպի հավերժական երանություն» ֆիլմի նոր թեյլերը, որտեղ Թայկա Վայթիթին խաղացել է աղանդի առաջնորդի դերը: Այս մասին հաղորդել է NME-ն։

Ռեժիսորը և դերասանը, որը նկարահանվել է «Ջոջո ճագար»-ում, այս անգամ մասնակցել է սև հումոր պարունակող կատակերգության, որն ԱՄՆ-ի կինոթատրոններում կցուցադրեն մարտի 6-ից: Ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2018 թվականին Թրայբեքում, պատմվում է Լոս Անջելեսից երիտասարդ զույգի մասին: Նրանց բնակարանն սկսում է հետաքրքրել ինքնասպանների աղանդի անդամներին: «Ի՞նչ ես կարծում, ինչու՞ է վարձավճարն այդքան ցածր,- հարցնում է Քլերը (նրա դերը կատարում Է Քեյթ Միկուչին) իր սիրած տղային՝ Փոլին (Սեմ Հանթինգթոն): Այնուհեև մենք տեսնում ենք, թե ինչպես են անծանոթները ներթափանցում բնակարան և փորձում կյանքերին վերջ տալ լոգարանում: Ավելի ուշ երիտասարդներին բացատրում են, որ «խմբավորման անդամները» պարբերաբար «ներխուժելու են բնարական, որպեսզի ինքնապանություն գործեն», հաղորդել է РИА Новости: