Հայ ռեժիսորի ֆիլմն առաջադրվել է «Նիկա» հեղինակավոր մրցանակի - showbiz.am

Հայ ռեժիսորի ֆիլմն առաջադրվել է «Նիկա» հեղինակավոր մրցանակի

By

Հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Երկար գիշեր) ֆիլմն առաջադրվել է «Նիկա» հեղինակավոր մրցանակի: Ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում:

Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:

Գեղարվեստական կինոնկարը ներկայացնում է երեք տարբեր պատմություն  այսօրվա, 1915 և 1003 թվականների մասին:
Տարբեր ժամանակաշրջաններում ապրող հերոսների  դրամատիկ կյանքը կապված է գայլի և գնդաձև  քարի հետ: Ճակատագիրը հետապնդում է այդ խորհրդանիշների տերերին:

Գլխավոր դերերում  հանդես են գալիս՝  Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։
Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

54-ամյա դերասանուհի Էլիզաբեթ Հարլին լողազգեստով գրավիչ լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին հիացնելով իր սլացիկ մարմնով

Բրիտանացի հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Հարլին Ինստագրամում լողազգեստով գրավիչ լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին հիացնելով իր սլացիկ մարմնով, գրում է Daily...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Աճուրդի կհանվի արևմտյան աստղերի ամենահայտնի լուսանկարները. հասույթը կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարին (լուսանկարներ)

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել արևմտյան շոու բիզնեսի և հոլիվուդյան աստղերի հայտնի լուսանկարները, որոնց վաճառքից ստացված...
Ավելին