Մարտի 9-ի երեկոյան Բուքինգհեմյան պալատում տեղի է ունեցել բարեգործական երեկո՝ ի պատիվ «Place2Be»-ի, որի նպատակն է աջակցել բրիտանական դպրոցներում երեխաների հոգեկան առողջությանը: «Place2Be»-ի հովանավորը Քեյթ Միդլթոնն է ու դքսուհին իր պաշտոնական ընդունելության հյուրերին անձամբ է դիմավորել:
Արքայազն Ուիլյամի կինը ելույթ ունեցավ աշակերտների հոգեկան առողջության վերաբերյալ: Միջոցառման համար Քեյթը ընտրել էր «Jenny Packham» ապրանքանիշի զգեստ, որը պատրաստված էր վերամշակված նյութերից: Երկար փեշով վառ կապույտ զգեստը ընդգծում էր դքսուհու սլացիկ կառուցվածքը: