Բերետ․ տարվա հերթական թրենդը

Բերետ կոչվող այս գեղեցիկ ու տարբերվող գլխարկը այս տարի կրկին թրենդային է նորաձևության աշխարհում, բայց ցանկացած նորը՝ հնի կրկնությունն է։ Այդ իսկ պատճառով ֆրանսուհիների սիրելի գլխարկն այս տարի ներկայանում է նորովի լուծումներով։ Այս աքսեսուարը գեղեցիկ կերպով կրելու համար դիզայներները խորհուրդ են տալիս այն համադրել վզնոցների, ականջօղերի և թեթև վզկապների ու շարֆերի հետ։ Այս տարի բերետների ընտրության հարցում գունային սահմանափակումներ չկան։ Պետք է պարզապես ուշադիր լինել, որպեսզի այն ուղղակի համադրվի ձեր հագուստի և դիմագծերի հետ։