Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Ինստագրամում հաճախ է համատեղ լուսանկարներ հրապարակում ամուսնու հետ։ Այս անգամ նա արխիվային լուսանկար է հրապարակել։

«Հերթով անցնում ենք հին լուսանկարների վրայով։ Տասներեք տարվա վաղեմության գեղեցիկ հագնված-սպորտային զույգ»,- հրապարակված լուսանկարը մեկնաբանել է Ժաննա Լևինան։

Կարմիր և կանաչ սպորտային համազգեստով Գարիկն ու Ժաննան անտարբեր չեն թողել իրենց ինստագրամյան հետևորդներին, որոնից մի քանիսն էլ մեկնաբանություններում նկատել են, որ «կարմիրն ու կանաչը հայկական հարսանիքի ավանդական գույներն են»։