Ո՞ւմ համար է առավել վտանգավոր կորոնավիրուսը - Showbiz.am

Ո՞ւմ համար է առավել վտանգավոր կորոնավիրուսը

By

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է միջազգային օրակարգի ամենահրատապ խնդիրը մնալ:
Նոր կորոնավիրուսը կանանց և տամարդկանց շրջանում տարածվում է հավասար չափով, սակայն դրանից առաջացող բարդությունները տարբեր են՝ կախված սեռից, տարիքից, նախկինում տարած հիվանդություններից։
Կորոնավիրուսից ամենից հաճախ մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն մշտապես «ծխելու» դեմ պայքարի մեջ։Բայց այլևս չեմ կարող…
Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։
Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։
Թողե՛ք ծխելը հենց հիմա», — գրել է նախարարը։

Ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողները հատկապես հակված են նոր կորոնավիրուսով վարակվելուն։ Այս եզրակացությանն են եկել Չինաստանում նոր կորոնավիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները։
Նրանք ուսումնասիրել են 2000 վարակակիրների և պարզել , որ չարորակ գոյացություններ ունեցողների պարբերական բարդ բուժումները նպաստավոր պայմաններ են ստեղծում վիրուսն ընդունելու համար։
Պատճառն այն է, որ ուռուցքներից բուժումը ճնշում է մարդու իմունային համակարգը, ինչի հետևանքով էլ վիրուսն ավելի հեշտ է անցնում օրգանիզմ։ Բժիշկները հիմա օնկոլոգիական հիվանդություններ ունեցողներին խորհուրդ են տալիս հետաձգել պլանավորված թերապիաները՝ նոր կորոնավիրուսից հնարավորինս խուսափելու համար։

Հետաքրքիր ցուցանիշ է նաև այն, որ չնայած ախտահարման հաճախականությունը կանանց ու տղամարդկանց շրջանում նույնն է, սակայն տղամարդիկ այս վարակից մահանում են շատ ավելի հաճախ, քան կանայք: Այս գենդերային անհավասարությունը գործում է տարիքային բոլոր խմբերում:
Չի բացառվում, որ մահերի վիճակագրության հարցում սեռային անհավասարությունը կարող է կապված լինել նաև վարակի առաջացրած հորմոնալ փոփոխությունների հետ:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են». Սեպուհ Սիմոնեանն անդրադարձել է արցախյան պատերազմին

Capital Cities հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմին: «Արդեն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է». Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեզ պետք է, որ դուք ձեր ձայնը բարձրացնեք». Վահե Բերբերյանը կոչ է անում միջազգային հանրությանը

Արցախի և Հայաստանի սահմանին ծավալվող իրադարձություններին անդրադարձել է լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու Վահե Բերբերյանը:...
Ավելին