Մահացել է օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը

Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մահացել է թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը։

«Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնը խորը վշտով հայտնում է մեր սիրելի գործընկերուհու, թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին»,- գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ։

Չնայած այն բանին, որ թատրոնը չի նշել երգչուհու մահվան պատճառների մասին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասել է, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին և որ իրենց հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է եղել։