Սկանդալ․ Շիշկովայի ու Բոնյայի փոխադարձ վիրավորանքները - Showbiz.am

Սկանդալ․ Շիշկովայի ու Բոնյայի փոխադարձ վիրավորանքները

By

Հաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան օրեր առաջ այնքան էլ հարգալից չի արտահայտվել մոդել Ալյոնա Շիշկովայի մասին։ Վիկտորյան իր երկրպագուների համար որոշել էր բացահայտել իր գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքները։ Նա խոստովանեց, որ չի դիմել «գեղեցկության ներարկումների» օգնությանը, այլ նախընտրում է սեփական արյան շիճուկն ու մերսումները:

«Մինչ բոլորը վազում են ֆիլերներ ու բոտոքս ներարկելու հետևից, ես բնության մեջ եմ փնտրում այլընտրանքը: Ի վերջո, դրանց ազդեցությունը ժամանակավոր է, իսկ 27 տարեկանում դուք կնմանվեք Ալենա Շիշկովային՝ այտուցված դեմքով և անբնական միմիկայով: Երբ վերջերս տեսա նրա լուսանկարը, ես պարզապես չճանաչեցի նախկին երիտասարդ գեղեցկուհուն» — ասաց Վիկտորիան:

Հաղորդավարուհու խոսքերը վիրավորեցին Ալյոնային ու նա որոշեց հակահարված հասցնել Բոնյային։ Շիշկովան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար հրապարակեց ու դրան կից գրեց, որ այն կինը, որն արյան շիճուկ է գովազդում և պարբերաբար արգելված նյութեր է օգտագործում առնվազն հոգեկան խանգարումներ ունի։ Նա ընդգծեց, որ ինքը այտոսկրերում չունի ներարկված ֆիլլերներ, արհեստականորեն չի մեծացրել հետույքը և որ ընդամենը մի փոքր ներարկել է շուրթերը։ «Բնական գեղեցկության մասին խոսելուց առաջ, մարդը պետք է նախ հեռացնի վինիրները, կեղծ մազերը, ֆիլլերները, իմպլանտները, բոտոքսը և այլն» — պատասխանեց Ալյոնան Բոնյանին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների, անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ «Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Սիրում եմ քեզ, Հայաստան»․Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դիմել է համաշխարհային հանրությանը

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կոչով դիմել է համաշխարհային հանրությանը՝ անդրադառնալով Արցախի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել»․ Սիրուշոն հայտնել է, որ ամուսինն Արցախում է

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ, որին կից գրել է․ «Դժվարագույն շրջան...
Ավելին