Ալլա Պուգաչովան ցույց է տվել, թե ինչով են կարանտինի ժամանակ զբաղված իր երեխաները

Հումորիստ Մաքսիմ Գալկինը և երգչուհի Ալլա Պուգաչովան 2 երեխաների հետ միասին ինքնամեկուսացել են Մոսկվայի մերձակայքում գտնվող իրենց ամրոցում: Պուգաչովան ասել է, որ վեց տարեկան երկվորյակները ապարդյուն չեն վատնում ժամանակը։

Գրյազ գյուղում գտնվող սեփական ամրոցում երգչուհին և նրա ամուսինը ունեն մեծ այգի, ուստի նրանց երեխաները հնարավորություն ունեն զբոսնելու, մաքուր օդ շնչելու և բակում խաղալու: Այնուամենայնիվ, աստղային ծնողներն ասում են, որ երկվորյակները ոչ միայն զվարճանում են, այլև չեն մոռանում սովորելու մասին: Ալլա Պուգաչովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է տեսանյութով, որում երևում է, թե ինչպես է վեց տարեկան Հարրին ուսուցչի հետ առցանց ֆրանսերեն սովորում, իսկ քույրիկը ոտքի մատների վրա լուռ փորձում է անցնել սենյակով, որպեսզի չխանգարի նրան։