Քիմ Քարդաշյանն ու Քրիս Ջենները նոր օծանելիք են ներկայացրել

Քիմ Քարդաշյանն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, միավորվել են օծանելիք ստեղծելու համար։ Սա նրանց առաջին համագործակցությունն է․ այս մասին գրում է Harper’s Bazaar-ը։ Օծանելիքի թողարկումը նվիրված է ԱՄՆ-ում մայրության օրվան։
«Մենք օծանելիքի վաճառքի հասույթից 20 տոկոս կնվիրաբերենք այն ընտանիքներին, որոնց վնասել է համաճարակային ճգնաժամը։
Բոլոր միջոցները կուղղենք ամերիկյան Blessings in a Backpack բարեգործական կազմակերպությանը»,- ինստագրամյանի իր էջում հայտնել է Քիմը։ Օծանելիքը հնարավոր է ձեռք բերել KKW Fragrance կայքում։

Ավելի վաղ 39-ամյա հեռուստաաստղը, որը Հիդեն Հիլզի իր առանձնատանը մեկուսացել է ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի և չորս երեխաների հետ, հայտնել էր, որ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարությունները ստիպել են իրեն հրաժարվել ևս մեկ երեխա ունենալու մտադրությունից։
«Եթե առաջ մեկ-մեկ մտածում էի ևս մեկի փոքրիկ ունենալու մասին, ապա տանը չորս երեխաների հետ գտնվելուց հետո, լիովին հրաժարվել եմ այդ մտքից։ Դժվար է, շատ դժվար»,- ասել է իրաատում շոուի աստղը։
Քիմը հայտնել էր, որ կարանտինի պատճառով երեխաների՝ տնային պայմաններում ուսուցման շնորհիվ սկսել է ավելի շատ գնահատել ուսուցիչներին և նրանց կատարած աշխատանքը։