Baby shower. պարզ է դարձել Գոռ Հակոբյանի երրորդ երեխայի սեռը

Գոռ Հակոբյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ հայտնելով երկրպագուներին, որ իրենց երրորդ երեխան նույնպես տղա է։ Ապրիլի 13-ին դերասանի կնոջ՝ Հրանուշ Մնոյանի 31-ամյակն էր, որի ընթացքում զույգը կազմակերպել էր նաև baby shower։
Ամիսներ առաջ դերասան Գոռ Հակոբյանն Ինստագրամում հրապարակում էր արել՝ հետևորդներին տեղեկացնելով, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում։
Գոռն ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստացված պատկերն է հրապարակել՝ մակագրելով․ «Արդեն ժամանակն է, որ կիսվեմ ուրախությունովս: Սեպտեմբերին երրորդ անգամ կդառնամ պապա: Տարոսը Ձեզ»:
Դերասանն ու կինը՝ Հրուշ Մնոյանը, երկու որդի ունեն։ Նրանց ավագ որդին՝ Վարդանը, 8 տարեկան է, իսկ կրտսեր որդին՝ Ֆելիքսը, 5 տարեկան։