Քենսինգթոնյան պալատը արքայադուստր Շարլոթի 5-ամյակին ընդառաջ հրապարակել է նրա լուսանկարները (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը Քենսինգթոնյան պալատի Ինստագրամի էջում հրապարակել է Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր՝ արքայադուստր Շարլոթի նոր լուսանկարները։

Քեմբրիջի դքսուհու կողմից արված լուսանկարներում երևում է, թե ինչպես է արքայադուստր Շարլոթը մթերային ծանրոցներ հասցնում տարեց մարդկանց:

Քենսինգթոնի թագավորական օգտահաշվի համաձայն՝ լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ ընտանիքը փաթեթավորել և սնունդ է մատակարարել մեկուսացված թոշակառուներին։

Լուսանկարներն արվել են Սանդրինգհեմյան պալատի տարածքում։
«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են արքայադուստր Շարլոթի 5-ամյակի նախօրեին ձեզ ներկայացնել նրա չորս նոր լուսանկարները»,- ասված է լուսանկարին կից գրառման մեջ։