Քրիստինա Եղոյանը բացահայտել է, թե ո՞վ է դիմակի հետևում թաքնված տղամարդն ու իր նոր տեսահոլովակի հերոսը

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը օրեր առաջ գրառում կատարեց իր ինստագրամյան միկրոբլոգում  և տեղեկացրեց իր երկրպագուներին, որ նոր երգի տեսահոլովակ է պատրաստվում ներկայացնել։

Երեկ էլ Քրիիստինան լուսանկար էր հարապարակել տեսահոլովակի հերոսի հետ, որը թաքնված էր դիմակի հետևում։ Լուսանկարից արդեն պարզ դարձավ, որ տեսահոլովակը լինելու է վերջերս լայն տարածոււմ գտած La casa de papel սերիալի մոտիվներով։ Մարդիկ սկսեցին մեկնաբանություններում գրել ու փորձել գուշակել, թե ո՞վ է դիմակի հետևում թաքնված տղամարդը ու նրանց մեծամասնությունը չսխալվեց։ Քրիստինան ավելի ուշ նոր լուսանկար հրապարակեց ու գրեց․ «Այո, շատերդ ճիշտ գուշակեցիք։ Նոր տեսահոլովակիս հերոսը Նորայր Եղյանն է»։