5 մթերք, որոնց գործածությունը հղիության ընթացքում կարող է վտանգավոր լինել - showbiz.am

5 մթերք, որոնց գործածությունը հղիության ընթացքում կարող է վտանգավոր լինել

By

Հղիության ընթացքում սննդակարգին հետևելը շատ կարևոր է, ուստի կանայք փորձում են հնարավորինս հարստացնել իրենց սննդակարգն օգտակար, համեղ ու բազմազան մթերքով, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել ինչպես կնոջ, այնպես էլ պտղի համար, ուստի դրանցից հարկավոր է հրաժարվել։ Ընդ որում՝ վտանգավոր կարող են լինել անգամ սննդամթերքի այն տեսակները, որոնք համարվում են առողջարար ու շատ կարևոր, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել սննդակարգը կազմելիս։

The Health Site կայքը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնցից հարկավոր է խուսափել հղիության ընթացքում։

Վատ եփված միս

Հղիության ընթացքում սննդի մեջ հարկավոր է օգտագործել միայն շատ լավ եփված միս, ինչը թույլ կտա նվազեցնել վտանգավոր մակաբուծային հիվանդության՝ տոքսոպլազմոզի հավանականությունը։ Այս հիվանդության հարուցիչները շատ փոքր մակաբույծներն են, որոնք ապրում են հում մսում։ Սա է պատճառը, որ միսը հարկավոր է հնարավորինս լավ եփել ու տապակել։

Հում հավկիթ

Վտանգավոր կարող են լինել նաև հում հավկիթները։ Այս մթերքը հում կամ կիսաեփ օգտագորելու դեպքում մեծ է սալմոնելոզի հավանականությունը, ինչը հղիության ընթացքում կարող է շատ վտանգավոր լինել։

Քունջութի սերմեր

Քունջութի սերմերը շատ օգտակար են, սակայն ոչ հղիության ընթացքում, քանի որ դրանք ակտիվացնում են արգանդի մկանները, ինչը կարող է դառնալ հղիության ընդհատման պատճառ։ Ավելին՝ ժամանակին այս սերմերն օգտագործվել են որպես բնական դեղամիջոց հղիության արհեստական ընդհատման համար։

Պապայա

Հղիության ընթացքում պապայայից մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել նաև պապայայից։ Այս մթերքը պարունակում է լատեքս կոչվող տարր, որն արգանդի կծկումներ է առաջացնում։ Բացի այդ, միրգը պարունակում է պեպսին ու պապաին, որոնք սահմանափակում են պտղի աճը։

Արքայախնձոր

Այս օգտակար մթերքը ևս կարող է վտանգավոր լինել հղիության ընթացքում։ Այն պարունակում է բրոմելայն, որը թուլացնում է արգանդի վզիկը և նպաստում է հղիության ընդհատմանը։ Բացի այդ, այս մթերքը տաքացնում է օրգանիզմը, ինչը ևս կարող է դառնալ հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության պատճառ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին