Մենչը գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Դերասան, պրոդյուսեր Արմեն (Մենչ) Պետրոսյանն իր ինստագրամյան միկրոբլոգում հաճախ է արխիվային լուսանկարներ հրապարակում։ Այդ կադրերը թե՛ աշխատանքային են, թե ընտանեկան, ինչպես նաև հյուրախաղերի ժամանակ արված ընկերական լուսանկարներ։

Այս անգամ Մենչը հրապարակել է շատ գեղեցիկ ընտանեկան լուսանկար ու դրան կից նշել, որ այն արվել է Երևանում՝ 2018 թվականին։ Հիշեցնենք, որ Արմեն Պոտրոսյանն այժմ ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում։