Արդյունավետ է, բայց վնասակար․ Հոլլի Բերիի առաջարկած դիետան

Շատ երկրպագուներ, տեսնելով իրենց սիրելի աստղերի իդեալական կազմվածքները, ցանկանում են ամեն կերպ նմանվել նրանց։ Երկրպագուները նաև կուրորեն հետևում են իրենց կուռքերի խորհուրդներին, որոնք միշտ չէ, որ օգտակար են լինում։
Օրինակ վերջերս հայտնի դերասանուհի Հոլլի Բերին լրագրողների հետ զրույցում խոստովանեց, թե ինչպես է կարողացել նիհարել։ Նա պատմեց, որ հետևել է կետո դիետայի, սակայն մոռացավ նշել այս դիետայի բացասական կաղմերի մասին։
Մինչ դիետայի բացասական կողմերին անդրադառնալը ձեզ ենք ներկայացնում, թե որքան է դրա արդյունքում կարողացել նիհարել Հոլլի Բերին։ Հաշված շաբաթների ընթացքում նա կարողացել է ազատվել 12 կիլոգրամից։

Կետո դիետայի հիմնական սկզբունքը հնարավորինս քիչ ածխաջրեր օգտագործելն է։ Դրանց սահմանափակ օգտագործման դեպքում օրգանիզմը սկսում է ճարպեր այրել՝ էներգիա ստանալու համար։ Սա այնքան էլ օգտակար չէ, կարող է սննդային խանգարման պատճառ դառնալ։
Բացի այդ՝ շաքարից ամբողջական հրաժարումը կարող է ուտելու անհագ ցանկություն առաջացնել, ինչը ոչ մի կերպ չի համադրվում նիհարելու հետ։ Այս ամենին գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ դիետան բավական խիստ է, սնունդն այդ դեպքում այնքան էլ համեղ չէ, ինչի հետեւանքով ոչ բոլորին է հաջողվում արդյունքի հասնել։
Այսպիսով, սննդաբանները խորհուրդ են տալիս ամեն կերպ խուսափել այս դիետայից, որը կարող է լինել արդյունավետ, բայց նաև կարող է լուրջ վնաս հասցնել ձեր առողոջությանը։