Պենելոպե Կրուսը կրկին կնկարահանվի հայտնի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի ֆիլմում

Մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝  իսպանացի Պեդրո Ալմոդովարը, սկսել է աշխատել «Madres Paralelas» ֆիլմի վրա։ Գլխավոր դերերից մեկը կատարելու է նրա հայրենակից Պենելոպե Կրուսը։

News.ru կայքը, հղում անելով Variety-ին, գրում է՝ Ալմոդովարը ֆիլմը նվիրելու է մայրությանը, որը ռեժիսորի ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է։ Ֆիլմը պատմելու է երկու կանանց մասին, որոնք նույն օրը ծննդաբերում են։ Դրանից հետո ֆիլմը զուգահեռ կներկայացնի, թե ինչպես է նրանց՝ որպես ծնողներ, առաջին երկու տարիներն անցնում։

Կինոռեժիսորը սցենարը գրել է մեկուսացման ընթացքում: Ֆիլմը նկարահանվելու է Իսպանիայում՝ իսպաներենով: Արտադրությամբ զբաղվելու է El Deseo ընկերությունը, որը ղեկավարում է ռեժիսորի եղբայրը։ Ֆիլմի թողարկման ժամկետը դեռևս չի հաղորդվում:

Պենելոպա Կրուսն արդեն խաղացել է Պեդրո Ալմոդովարի մի քանի ֆիլմերում, մասնավորապես՝ «Կենդանի մարմին», «Ամեն ինչ մորս մասին», «Վերադարձ», «Կանիբալի խորհրդատուն», «Անցանկալի գրկախառնություն», «Ցավ և փառք» և այլն։