«Իմ տղա, քեզ երկար էի սպասել»․ Արփի Գաբրիելյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Արփի Գաբրիելյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում դերասանուհին նորածին որդու՝ Ռոբերտի հետ է։
Հիշեցնենք, որ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել հուլիսի 4-ին։ Երգիչը իր միկրոբլոգում լուսանկար էր տեղադրել փոքրիկի հետ և հայտնել այդ լուրը։

«Իմ Տղա… Իմ Աստծո պարգև… Քեզ երկա՜ր էի սպասել…»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Արփի Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացել են նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին: Պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում։ Հարսանիքին ներկա են եղել միայն զույգի մտերիմները։