3 պարզ բաղադրատոմս` մազերը տնային պայմաններում խնամելու ու դրանց առողջ տեսքը վերականգնելու համար - Showbiz.am

3 պարզ բաղադրատոմս` մազերը տնային պայմաններում խնամելու ու դրանց առողջ տեսքը վերականգնելու համար

Կոկոսի յուղով դիմակ. Տնային պայմաններում մազերի այսպիսի խնամքը շատ հեշտ է, քանի որ կոկոսի յուղով դիմակի համար բացի կոկոսի յուղից, այլ բաղադրիչ պետք չէ: Այն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք սնուցում են մազերը և օգնում պահպանել դրանց առողջությունը: Կոկոսի յուղը պետք է քսել մազի ողջ երկարությամբ, բացառությամբ արմատներից և գլխամաշկից: Այն պետք է մազերի վրա մնա մոտ 40 րոպե, այնուհետև պետք է լվանալ մազերը:

Մեղրով դիմակ. Մեղրն այնպիսի բաղադրիչ է, որ կախարդական ազդեցություն է ունենում մաշկի, մազերի և շրթունքների վրա: Մեղրը խոնավացնում է գլխամաշկը, վերացնում մազաթափությունն ու խթանում մազերի աճը: Բնական մեղրով դիմակ պատրաստելու համար ձեզ ընդամենը հարկավոր է մեկ կամ երկու ճաշի գդալ մեղր: Եթե ալերգիկ չեք, ապա կարող եք այս դիմակն օգտագործել ձեր մազերի առողջ տեսքը վերականգնելու համար: Այն պետք է հավասարաչափ տարածել մազերի ողջ երկարությամբ և գլխամաշկի վրա ու պահել 40 րոպե: Դրանից հետո մազերը պետք է լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:

Բնական յուղերով դիմակ. Բնական յուղերը հրաշալի ազդեցություն են գործում մաշկի և մազերի վրա: Դրանք վերականգնում են վնասված մազերն ու դրանց փայլ հաղորդում: Այդպիսի դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է իրար խառնել 1 թեյի գդալ ձիթապտղի, 1 թեյի գդալ գերչակի և 1 թեյի գտալ կռատուկի յուղեր ու ստացված զանգվածը քսել մազերին ու գլխամաշկին: Դիմակն անհրաժեշտ է պահել 20-30 րոպե, իսկ հետո լվանալ:

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ