Թոմ Կրուզի մասնակցությամբ նոր ֆիլմը, որը կնկարահանվի տիեզերքում, կարժենա 200 միլիոն դոլար - Showbiz.am

Թոմ Կրուզի մասնակցությամբ նոր ֆիլմը, որը կնկարահանվի տիեզերքում, կարժենա 200 միլիոն դոլար

By

Ամերիկյան Universal Pictures կինոընկերությունը պատրաստվում է 200 միլիոն դոլար տրամադրել դերասան Թոմ Կրուզի մասնակցությամբ նոր ֆիլմի համար, որի նկարահանման աշխատանքների մի մասը Միջազգային տիեզերակայանում կանցկացվի,  հայտնում է kulturomania.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ նման գումարը ժամանակակից ֆիլմերի համար ռեկորդային չի համարվում, սակայն հարկ է նշել, որ կինոնկարի բյուջեն կարող է ավելանալ, քանի որ այն դեռևս սցենար չունի։

Հնարավոր է նաև, որ տեխնիկական հարցերի հետ կապված ծախսերի մի մասն իր վրա վերցնի ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը։ Հայտնի է, որ Մասկը կինեմատոգրաֆիստների այս գաղփարին դրական գնահատական է տվել։

Ֆիլմի ռեժիսորը կլինի Դագ Լայմանը, իսկ որպես պրոդյուսեր հանդես կգա Քրիստոֆեր ՄաքՔուորին։ Ֆիլմի անվան, արտադրության և պրեմիերայի ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա:

Նշվում է, որ Թոմ Քրուզը նոր նկարահանումներին 2022 թվականից շուտ չի կարող մասնակցել, քանի որ նախ պետք է «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմերի շարքի յոթերորդ և ութերորդ մասերում Իթան Հանթի կերպարի «աշխատանքներն ավարտին հասցնի»։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Սելենա Գոմեսի նոր լուսանկարը. նա նաև հայտնել է իր «Rare Beauty» ապրանքանիշի թողարկման ամսաթիվը

Սելենա Գոմեսն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ու դրան կից գրառում կատարել: Երգչուհին հայտնել է կոսմետիկայի սեփական ապրանքանիշի՝...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Դավիթ Գրիգորյանը` իր 29-ամյակի և երկվորյակ դուստրերի հետ կարանտինային առօրյայի մասին

Հաղորդավար, լրագրող և իր համար դերասանությունը ստեղծագործական հոբբի անվանող Դավիթ Գրիգորյանը, ով այժմ  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն...
Ավելին