Լույս աշխարհ է եկել Սաշա Բորտիչի առաջնեկը

Դերասանուհի Սաշա Բորտիչը, ով բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց Սաշա «Ոստիկանը Ռուբլյովկայից» հեռուստասերիալի և «Նիհարում ենք» ֆիլմի շնորհիվ, մայր է դարձել։
Նշենք, որ այսքան ժամանակ դերասանուհին գաղտնի է պահել իր կարգավիճակն ու լրագրողներն անգամ գլխի չեն ընկել, որ գեղեցկուհին սպասում է իր առաջնեկին։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դերասանուհին ծրագրում է բավականին շուտ վերադառնալ իր աշխատանքին։
Նշենք, որ դերասանուհու ամուսինը Եվգենի Սավելևն է, ով «Король говорит!» հռետորական արվեստի դպրոցի հիմնադիրն է ու AVS Group ներդրումային խմբի ղեկավարի որդին։