Ջենիֆեր Էնիսթոնը և Բրեդ Փիթը 2001-ից ի վեր առաջին անգամ միասին կնկարահանվեն

Վերջապես տեղի կունենա նախկին ամուսինների՝ 51-ամյա Ջենիֆեր Էնիսթոնի և 56-ամյա Բրեդ Փիթի երկար սպասված վերամիավորումը, բայց առայժմ միայն էկրանին: Երեկ հայտնի դարձավ, որ Փիթը կմիանա 1982 թվականի «Fast Times at Ridgemont High» կատակերգական ֆիլմի ընթերցանությանը ուղիղ եթերում:

Բացի Էնիսթոնից և Փիթից, ընթերցումներին կմասնակցեն նաև Ջուլիա Ռոբերթսը, Մեթյու Մակքոնուգին, Շոն Փենը, Մորգան Ֆրիմանը և հոլիվուդյան այլ աստղեր: Առցանց միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի, օգոստոսի 20-ին, Facebook Live-ում և TikTok-ում: Այն կազմակերպվում է Շոն Փենի «CORE» հասարակական կազմակերպության համար միջոցներ հավաքելու նպատակով, որն օգնում է փորձարկել COVID-19 պատվաստանյութը: