«Տոման, Լիլի Մորտոն, Սոնան ընկեր ունեն… կինս ո՞ւմ խանդի». Չարենց

Եթեր վերադարձած «Women’s Club» հեռուստանախագծի նոր թողարկմանը Չարենցն իր սթենդ ափի ավարտին խոստովանել է, որ իրենից հաճախ են հետաքրքրվում, թե արդյոք կինը չի խանդում իրեն, չէ որ այդքան գեղեցիկ կանանցով է շրջապատված: Դերասանուհիների մեծ թիմում աշխատող հաղորդավարը կարծում է, որ երգչուհի Ալյա Սեդրակյանին խանդելու առիթներ չի տալիս:

«Իմ կինն ընդհանրապես խանդոտ չէ, թեև իրեն հաճախ են հարցնում՝ ամուսինդ աղջիկների կոլեկտիվում է աշխատում, չե՞ս խանդում: Ժողովուրդ ջան, ո՞ւմ խանդի: Մաշային շատ եմ սիրում, բայց պարզ է, որ պետք չէ խանդել, Լուիզա Ներսիսյանը Հրանտ Թոխատյանի կինն է, Զառան ամուսնացած է, երեխա ունի, Տոման ընկեր ունի, Լիլի Մորտոն ընկեր ունի, Սոնան ընկեր ունի, Զիրոյանն ընկերուհի ունի»,- կատակով ասել է Չարենցը: