Քայլի Ջենները նավաստիի կերպարով ֆոտոսեսիա է իրականացրել (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեններն իր նոր՝ Sailor Collection կոսմետիկ միջոցների հավաքածուի թողարկման կապակցությամբ ֆոտոշարք է իրականացրել, գրում է Daily Mail-ը։

23-ամյա Ջենները Kylie Cosmetics-ի ինստագրամյան էջում հրապարակել է ֆոտոշարքի լուսանկարները և երկրպագուներին շնորհակալություն է հայտնել քաջալերող խոսքերի և սիրո համար, ինչպես նաև կոչ է արել հրապարակել իրենց դիմահարդարման լուսանկարները։

«Անհամբերությամբ սպասում եմ ձեր դիմահարդարման լուսանկարներին»,- գրել է հեռուստաաստղը։

Sailor Collection հավաքածուի համար արված ֆոտոշարքի լուսանկարներից մեկում վառ դիմահարդարմամբ և կարմիր շրթներկով Ջենները կրում է նավաստիի համազգեստ և գլխարկ։

Նշենք, որ հավաքածուն վաճառքի է հանվել օգոստոսի 31-ին։