Մահացել է դերասան Սերգեյ Կոլտակովը

Կյանքի 65-րդ տարում մահացել է դերասան Սերգեյ Կոլտակովը։ Այս մասին հայտնել Է դերասան Սեմյոն Սլեպակովն իր Instagram-ում:
«Մահացել է հանճարեղ դերասան և ցնցող մարդ՝ Սերգեյ Միխայլովիչ Կոլտակովը: Նուրբ, խելացի, տաղանդավոր, անվախ, հոյակապ հումորի զգացումով: Հաջողություն, Սերգեյ Միխայլովիչ: Ձեր կարիքը շատ ենք զգալու»,-գրել է Սլեպակովը։
Սերգեյ Կոլտակովը խորհրդային, ռուս դերասան է: Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 10-ին։
Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոյի «Հերոսի հայելին», Գեորգի Յունգվալդ Խիլկևիչի «Օդեսսայում ապրելու արվեստը», Վադիմ Աբդրաշիտովի «Արմավիրը» և այլն: