«Չեմ լինի համեստ և կասեմ, որ․․․»․ Սեյրան Մովսիսյանը՝ խենթություններով ու անակնկալներով լի 25-ամյակի մասին - Showbiz.am

«Չեմ լինի համեստ և կասեմ, որ․․․»․ Սեյրան Մովսիսյանը՝ խենթություններով ու անակնկալներով լի 25-ամյակի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դերասան Սեյրան Մովսիսյանը նշում է իր 25-ամյակը։ Չնայած կարանտինին ու սահմանափակումներին՝ դերասանի ընկերներն ու մտերիմներն այս օրն անմոռանալի դարձրին նրա համար։ Սեյրանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, որ անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից։
«Իմ ընկերները եկան ինձ շնորհավորելու։ Դա մեզ մոտ արդեն ավանդույթ է։ Իսկ երեկոյան, երբ ես մտա տուն, կինս ամբողջ տունը մեր լուսանկարներով էր զարդարել, որը շատ գեղեցիկ էր ինձ համար։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, մենք հավաքվեցինք միասին և ընկերների ու ընտանիքի անդամների հետ նշեցինք »,-պատմում է Սեյրանն ու հավելում,- «Անակնկալներ շատ են եղել։ Առաջին անակնկալն այն էր, որ ընկերներս եկել էին Միկի Մաուսի, Հրեշի և Գեղեցկուհու, Թոմի և Ջերիի, Օլոֆի հագուստներով։ Դա շատ ծիծաղելի էր։ Նրանք այդ կերպարներով եկան ու տորթը բերելիս ինձ շնորհավորեցին, դա ամենամեծ անակնկալն էր ինձ համար»։

Դերասանը խոսոտվանում է, որ իր ծննդյան տոնն այդքան էլ չի սիրում, բայց միևնույնէ ,ամեն տարի այդ օրն անցնում է հետաքրքիր ու դառնում է հիշարժան։
«Ես չեմ ունեցել չստացված ծննդյան օրեր, փառք Աստծո։ Ես չեմ սիրում իմ ծննդյան օրը, բայց քանի որ 25-ամյակս էր, որոշեցինք նշել։ Սովորաբար չեմ նշել կամ թեթև եմ անցկացրել, բայց այս անգամ կոտրեցի այդ ծանրացած պատը և նշեցի։ Շատ լավ անցավ»,-ասում է Սեյրանը։

Արտիստը նշում է, որ իր համար ցանկալի ու հաճելի է յուրաքանչյուր նվեր։
«Ինձ համար չսիրելի նվեր չկա։ Չեմ լինի համեստ և կասեմ, որ բոլոր տեսակի նվերներն էլ ես սիրում եմ։ Եթե մի բանի անունը նվեր է, ապա այն միշտ ինձ համար սիրելի է»,- ժպիտով կիսվում է նա։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանը հայտնեց, որ շուտով հայրիկ է դառնալու։ Նա նշում է, որ միայն այդ լուրն իմանալուց հետո բավականին բան է փոխվել իր մեջ։
«Միայն այդ միտքն ու միայն այդ սպասումը պատասխանատվության զգացումն ահռելի շատացնում են։ Երբ իմացա, որ Մարինան հղի է, պատասխանատվության, հոգատարության տոկոսն իմ մեջ կտրուկ բարձրացավ, բայց որ ասեմ աշխարհայացքս փոխվել է՝ ոչ։ Գուցե երեխայի ծնվելուց հետո, իսկապես փոխվի»,- պատմում է Սեյրանը։

Դերասանը ժպիտով նաև պատմում է, որ կնոջ մեջ հղիության ընթացքում որոշ փոփոխություններ  է սկսել նկատել․ «Ճիշտն ասած այն միֆերին, որ հղիներն ուզում են տարօրինակ ուտելիքներ, դեռ ականատես չեմ եղել։ Մարինան շատ համեստ հղի է։ Տարօրինակ բաներ չի ուզում։ Բայց Մարինան դարձել է ավելի էմոցիոնալ ու ամեն մանրուքի վրա սկսում է ծիծաղել»։

Խոսելով, թե ինչ բնավորության գծեր են իր մեջ այս տարիների ընթացքում փոխվել՝ Սեյրանն ասում է․ «Վերջին 5 տարում, երբ ես եկա Երևան, սովորեցի, մնացի այստեղ, շատ բան է իմ մեջ փոխվել։ Բնավորության շատ գծեր սրվել են, շատերն էլ կորել են ընդհատակում։ Կամաց-կամաց նվազում է իմ շուտ բռնկվելու գիծը, իսկ Մարինան իմ մեջ արթնացրեց սիրո, հոգատարության գծերը»։

Նշենք՝ մեզ հետ նախորդ զրույցում արտիստը պատմել էր, որ պատրաստվում է հիմնել իր բիզնեսը։ Այդ մասին խոսելով՝ Սեյրանն ասաց․ «Հիմնելու ենք մեր բիզնեսը, ունենալու ենք երեք բիզնես, որոնք աշխատելու են զուգահեռաբար։ Մեկը զբաղվելու է մանկական ծննդյան խնջույքների կամզակերպմամբ։ Հիմա արդեն ֆոտոշարքեր ենք անցկացնում, կերպարների հագուստներն ենք կարում։ Կարծում եմ լավ ապագա կունենա այդ միտքը, որովհետև մեր փոքրիկները որակյալ ծննդյան տոների կազմակերպիչների կարիք ունեն և մենք ուզում ենք այդ հարցին ուրիշ կերպով՝ ավելի պատասխանատվությամբ մոտենալ ու կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ուզում ենք մեր փոքրիկների մանկությունն ավելի գեղեցկացնել, որովհետև նրանք մեր ապագան են, մեր ապագայի հիմքն են։ Վստահ եմ, որ այն տարիներ անց շատ լավ արդյունքեր է գրացնելու»։

Կարանտինի ընթացքում բավականին տուժեցին նաև մշակութային գործիչները։ Դերասանը կիսվում է, թե ինքն ինչպես կարողացավ հաղթահարել ֆինասական խնդիրները․ «Կարծում եմ, ոչ միայն մշակույթի ոլորտի գործիչները, այլ նաև մնացած ոլորտի մասնագետներն ունեցել են ֆինանսական խնդիրներ։ Ես կարողացել եմ քչից-շատից լուծել դրանք, ճիշտ է կարանտինը մեծ ազդեցություն է ունեցել, բայց Փառք Աստծո, ամեն բան նորմալ է։ Նորություն ունեմ թատրոնում։ Մենք շուտով կներկայացնենք մի ներկայացում, որի անունը «Վարակ» է։ Պրեմիերան կլինի շուտով։ Իսկ հեռուստանախագծեր դեռ չկան, որովհետև ես աբողջովին խորասուզվել եմ բիզնեսի մեջ»։

Եզրափակելով իր խոսքը՝ Սեյրան Մովսիսյանն անդրադարձավ ծննդյան օրը պահած երազանքին․ «Ինձ փոքր ժամանակ ասում էին` երազանքդ ոչ մեկին չասես, թե չէ չի կատարվի, դրա համար կլռեմ։ Միայն կասեմ, որ իմ երազանքը՝ ընտանիքիս հետ կայուն ապագա ստեղծելն է իմ հայրենիքում»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի...
Ավելին