Թարթիչների արհեստական երկարացման պրոցեդուրան կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել - Showbiz.am

Թարթիչների արհեստական երկարացման պրոցեդուրան կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել

By

Թարթիչների արհեստական երկարացման պրոցեդուրան ներկայում ամենատարածված ծառայություններից է, որոնք մատուցվում են գեղեցկության սրահներում, սակայն այս անվնաս թվացող պրոցեդուրան կարող է բավական լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Բժիշկ-կոսմետոլոգ Օքսանա Չաշինայի խոսքով՝ այս պրոցեդուրայի ընթացքում մասնագետը մեկ թարթիչին ամրացնում է ևս 2-3 արհեստական թարթիչ, սակայն մազարմատը ոչ միշտ է կարողանում հաղթահարել հավելյալ ծանրաբեռնվածությունը: Սա կարող է հանգեցնել վնասվածքների ու ապաճման, ինչը ենթադրում է, որ թարթիչը պարզապես կդադարի աճել:

«Այս դեպքում «ամենաանմեղ» հետևանքը կլինի թարթիչների կորուստն ու դրանց աճի կանգը», — ընդգծել է մասնագետը:

Բացի այդ, թարթիչների արհեստական երկարացման պրոցեդուրան կարող է հանգեցնել նաև տեսողության վատթարացման: Նման խնդրի պատճառ կարող են դառնալ թարթիչների ամրացման համար կիրառվող անորակ նյութերը: Օգտագործվող սոսինձը կարող է հանգեցնել մաշկի և անգամ աչքի եղջերաթաղանթի այրվածքների, ինչպես նաև շաղկապենաբորբի (կոնյունկտիվիտ) զարգացման, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Բրեդ Փիթի երիտասարդ ընկերուհին վերջ է դրել Անջելինա Ջոլիի նկատմամբ ատելության մասին խոսակցություններին

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթի ընկերուհին՝ գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկին, ինստագրամյան էջում պատասխանելով օգտատերերից մեկի մեկնաբանությանը, վերջ է տվել ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է հղիների համար նախատեսված ներքնազգեստների նոր հավաքածուն

SKIMS-ի հիմնադիրը` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական կայքերի իր էջերում ներկայացրել է հղիների համար նախատեսված ներքնազգեստների նոր հավաքածուն:  Նշենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ջենիֆեր Լոպեսը գեղեցիկ լուսանկարներով գովազդել է իր դիզայնով ստեղծված նոր կոշիկները

Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ինստագրամյան իր էջում գեղեցիկ ու սպորտային կազմվածքը ցուցադրող լուսանկարներ է հրապարակել՝ զուգահեռ գովազդելով նաև...
Ավելին