Համերգներ՝ նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում, ողջյուններ մեր սահմանը պահող տղերքից․ Հայաստանի անկախության 29-ամյակին ընդառաջ - Showbiz.am

Համերգներ՝ նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում, ողջյուններ մեր սահմանը պահող տղերքից․ Հայաստանի անկախության 29-ամյակին ընդառաջ

By

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ այդ օրը կլրանա անկախության հռչակման 29-ամյակը։

Նորություն չի լինի, երբ ասենք, որ այս տարի Անկախության օրը ևս կնշվի օնլայն հարթակում։ Փոքր-ինչ այլ ֆորմատով, բայց ոչ պակաս հետաքրքիր ու հիշվող միջոցառումներին այս տարի ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու միայն առցանց տարբերակով։ Ոչ աշխատանքային այդ օրը կարելի է ամբողջությամբ նվիրել հանրային եթերները դիտելուն՝ վիրտուալ ճամփորդել ժամանակի միջով, ինչպես նաև տեսնել Հայաստանի ամենագողտրիկ անկյունները: Մեզ խոստանում են արխիվային ամենահետաքրքիր կադրերը, մեր սահմանը պահող տղերքի ջերմ ողջյուններն ու երաժիշտների կատարումները՝ մեր երկրի ամենաանսպասելի ու գեղեցիկ վայրերից:

Այսպիսով՝ համավարակով պայմանավորված՝ միջոցառումների մեծ մասը կանցկացվի վիրտուալ։

Առաջին ալիքի եթերն այդ օրն առավոտյան ժամերից լցվելու է հետաքրքիր և միմյանցից տարբերվող խորագրերով: 11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում: Լսելու եք Նարեկ Հախնազարյանի ելույթը [Աժդահակի գագաթից], Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի ու «Մենուա» բենդի [Երերույքի տաճարից], Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի [Սարդարապատից] կատարումները, ինչպես նաև տեսնելու եք Կարինի պարը: Համերգների մյուս վայրերը կարող եք փորձել գուշակել կամ պատկերացնել:

Այս ամենից բացի, իրենց ողջյուններն են փոխանցելու մեր սահմանը պահող տղերքը, իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։ Բացի այդ, եթերում կլինեն երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով: Եվ վերջում՝ ինչ Անկախության օր առանց Մեր Հայրենիքի. «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից կբացահայտենք հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը:

Այս ամենը եթերում կլինի մոտավորապես 7 ժամ, այնպես որ ազատեք ոչ աշխատանքային երկուշաբթին ու պատրաստվեք դիտելու վիզուալ ամենահետաքրքիր եթերներից մեկը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է․ ո՞վ է նրա ընտրյալը (լուսանկար)

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմքայլական, բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով դատաքննություն ավարտվել է

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության գործով դատաքննությունը:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Չեմ դնելու երեկ գերեվարված հայի խոշտանգումների վիդեոն, որ ինձ պես ամեն նայող չմեռնի անդարձ․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Չեմ դնելու երեկ գերեվարված հայի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«2018-ի մի չարաբաստիկ օր ես սխալվեցի, միացա արվեստագետների հավաքին, որոնք պահանջում էին Արմեն Ամիրյանի հրաժարականը». Օլյա Հակոբյան

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով պատերազմական օրերին մասնակցում էր սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրմանը, Ֆեյսբուքի իր էջում գրառում է...
Ավելին