«Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել». հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը հետևորդներին պատմել է Հայաստանի մասին - Showbiz.am

«Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել». հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը հետևորդներին պատմել է Հայաստանի մասին

By

Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, որտեղ, ինչպես նշում է, թեև չի ծնվել, բայց իրեն միշտ հարազատ է զգում: «Դեպի Եվրատեսիլ 2019»-ի հաղթողն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ու իր ու Հայաստանի կապի մասին պատմել  հետևորդներին:

«Բարև, ես Աթենա Մանուկյանն եմ: Միգուցե, ես Հայաստանում չեմ ծնվել, բայց այս երկիրն ինձ անիրական զգացողություններ է պարգևում:

Հիշում եմ` երբ այստեղ եկա առաջին անգամ, օդանավակայանում ճամպրուկներով անցնելիս մի մարդու հանդիպեցի, որն ինձ սիրալիր ժպիտով ասաց. «Բարև Ձեզ»: Նա ինձ ցանկանում էր օգնել, չնայած այնտեղի աշխատող չէր:

Հիշում եմ նաև, երբ ուտելու բան պատվիրեցի, ինձ սպասարկող գեղեցիկ կինը հարցրեց` արդյոք հա՞յ եմ, որտեղի՞ց եմ եկել: Նա ասաց, որ աչքերս 100 տոկոս հայկական են: Իսկ երբ պատվերս եկավ, նա ինձ մի լիքը կապոց տվեց: Հարցրի` ինչ էր դա, և նա ասաց, որ դա հյուրասիրություն էր ինձ համար»,- նշել է Աթենան` վերհիշելով նաև իր Երևանյան զբոսանքները:

«Երևանով զբոսնելիս այնքան հանգստություն էի զգում, ասես` ես այդ քաղաքին եմ պատկանում: Այնուհետև գնացի Հանրապետության հրապարակ, որը դարձավ իմ ամենասիրելի վայրը, որտեղ զգացմունքներս կրկնապատկվեցին: Այնտեղ նստած խորհում էի այն ամենի մասին, ինչի միջով անցել է այս երկիրը, և ինչքան մեծ է պահել իր սիրտը, քանի որ այստեղ միայն կտեսնես բարություն, պարզություն ու երջանկություն»:

Աթենան նաև հավելել է, որ Հայաստանը բացահայտելով էլ ավելի է սիրահարվել երկրին ու հպարտացել իր արմատներով.

«Այդ ամենից հետո, երբ ընտրվեցի Հայաստանի կողմից «Եվրատեսիլի» ներկայացուցիչ, արցունքներս չկարողացա զսպել: Բայց ամենակարևորն այն հիանալի մարդիկ են, որոնց ես հանդիպել եմ, այն մարդիկ, որոնք ինձ աջակցում էին, սիրում և ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Նրանց համար ես ընտանիք եմ, նրանք էլ` ինձ համար: Սա, իրականում, փոքրիկ պատմություն է այն մասին, թե ինչպիսին է Հայաստանն ինձ համար` մի երկիր, որը միշտ աշխարհին սովորեցրել է սիրել, միավորվել, ընդունել և պայքարել հանուն ժողովրդի, և բոլորը պետք է դա գիտակցեն ու ճանաչեն: Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել ․․․ Ուժեղ մնա, Հայաստան, ուժեղ եղեք, իմ զինվորներ, ես սիրում եմ ձեզ»,- գրել է Աթենան:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է»․ Շոն Պեն

Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով ու հավատքով հաղթելու ենք: Հաղթում ենք»․ դերասան Կարո Հովհաննիսյանը նույնպես Արցախում է (լուսանկար)

Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և մակագրել. «Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից...
Ավելին