Ջեֆրին առաջին տղամարդն էր, ով մարտահրավեր նետեց բոլոր կին դիմահարդարներին և կարողացավ իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ձեռք բերել Ինստագրամում միլիոնավոր հետևորդներ:
Ջեֆրին դեռ 14 տարեկան էր, երբ հասկացավ, որ ծնվել է սխալ մարմնում և սկսեց կրել կանացի զգեստներ, կեղծամներ ու իհարկե, շպարվել: Հետագայում այդ ամենը նրան այնքան դուր եկավ, որ նա որոշեց պրոֆեսիոնալ զբաղվել դիմահարդարմամբ և հագուստի մոդելավորմամբ:
Ինստագրամում նա գերեց բոլորին իր կատարած կերպարանափոխությունների շնորհիվ. նրա մոդելները տղամարդիկ էին, ովքեր երազում էին ունենալ գեղեցիկ կնոջ տեսք:
Ջեֆրիի անկրկնելի դիմահադարման շնորհիվ քչերը կարող էին գլխի ընկնել, որ իրենց դիմաց կանգնած է ոչ թե կին, այլ տրանսգենդեր տղամարդ:
Jeffree Star Cosmetics բրենդի կոսմետիկայի ներմուծումն արգելված է մի շարք երկներում, որովհետև Ջեֆրին տրանսգենդեր է: Ջեֆրին որոշել է դատական հայց ներկայացնել և պայքարել, որովհետև նրա պնդմամբ՝ այդ արգելքը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ անարգանքի ակնառու դրսևորում է:
«Մարդիկ չեն օգտվում Jeffree Star Cosmetics բրենդից, որովհետև տնօրենը տրանսգենդեր է: Սա ծիծաղելի է»,- ասել է ինքը՝ Ջեֆրին: