Նորաձև դաջվածքներ

Սպիտակ դաջվածքները վերջին ժամանակներում մեծ տրածում և պահանջարկ են վայելում:
Եթե այսպիսի դաջվածքը ձեզ հոգնեցնի, դուք հեշտությամբ կկարողանաք ինչ-որ նոր դաջվածքով ծածկել այն: Սպիտակ ներկով այսպիսի դաջվածքներն ավելի վտանգավոր են մաշկի առողջության համար, քան դաջվածքի մյուս տեսակները. բանն այն է, որ այս բաց գույնի մեջ կան այնպիսի միկրոօրգանիզմներ, որոնք կարող են չընդունվել մաշկի կողմից և առաջացնել բորբոքումներ:
Որպեսզի սպիտակ գույնը երևա մաշկի վրա, այս դաջվածքների համար ավելի մեծ խտությամբ ներկեր են օգտագործվում, ինչը չի կարող չազդել մաշկի ծակոտիների վրա:
Այնուամենայնիվ, դաջվածքի բոլոր տեսակներն էլ որոշակի վտանգ են ներկայացնում մաշկի համար, և եթե դուք հաստատ որոշել եք ունենալ դաջվածք, ապա հետևեք այս թրենդին և ընտրեք սպիտակ գունը: