Նազենի Հովհաննիսյանն Էջմիածնում է՝ պայմանավորված «Անհայտ բաժանորդ» ֆիլմի ցուցադրությամբ

Հոկտեմբի 19-ին «Անհայտ բաժանորդ» ֆիլմը ցուցադրվեց նաև Էջմիածին քաղաքում։ Այս մասին մենք տեղեկանում ենք Նազենի Հովհաննիսյանի ինստագրամյան էջից, ով նույնպես ներկա է գտնվել առաջին ցուցադրությանը։

«Հոկտեմբերի 19- ին «Անհայտ բաժանորդը» ֆիլմը Էջմիածնում ներկայացրինք մի շքեղ վայրում` Կոմիտասի անվան մշակույթի պալատում:
Այն հաճելի փաստը, որ ներկաները սկզբունքորեն ուզում էին ֆիլմը դիտել հենց Էջմիածնում: Ջերմ ընդունելություն, փայլուն աչքերով երիտասարդներ և հաճելի զբոսանք` օրեցօր էլ ավելի գեղեցկացող Էջմիածնով։ Նոր ու հետաքրքիր նախագծերի քննարկում ու վերջին նկարում` իհարկե մեր ավանդական ինքնանկարը: Շնորհակալ ենք անսահման` սիրո և անկեղծ ժպիտների համար»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը իր Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարներ դաշտում։