«Գիտես, թե ինչու եմ ես ուրիշ…». Անի Երանյանն անկեղծացել է

Դերասանուհի Անի Երանյանն այդքան էլ ակտիվ չէ իր ինստագրամյան էջում:
Գեղեցկուհին հազվադեպ է ուրախացնում իր երկրպագուներին նոր լուսանկարներով, սակայն իր միկրոբլոգում նա տեղադրել է ոճային ու գեղեցիկ լուսանկար, որի մեկնաբանություններում կարոտած երկրպագուներն արժանացրել են նրան ջերմ խոսքերի ու հաճոյախոսությունների:
«Գիտես, թե ինչու եմ ես ուրիշ, որովհետև ես չեմ վախենում սիրել, չեմ վախենում ներել, չեմ վախենում թվալ ծիծաղելի ու լինել ազատ: Հիմարություն է ծանրաբեռնվել ուրիշի վախերով, ուրիշի կարծիքով և քննադատություններով: Ցանկանալով արժանանալ բոլորի հավանությանը՝ հնարավոր է կորցնել սեփական «ես»-ը: Ես ուրիշ եմ, որովհետև գնահատում եմ իմ միակ «ես»-ը, իմ միակ կյանքում»,- լուսանկարին կից նշել է Անին: