Երգչուհի Սիրուշոն նոր գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարներում երգչուհին որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ է, նրանք գտնվում են տանկերի վրա։ Երեխաների դեմքերը կրկին չեն երևում, Սիրուշոն դեռևս չի ցանկանում երեխաներին հանրայնացնել։
Հրապարակված լուսանկարներին կից երգչուհին մի քանի գրառում է կատարել։ «Հաղթանակած սերունդ, խաղաղ երկինք», «Կյանք և ազատություն»,- գրել է Սիրուշոն լուսանկարների մեկնաբանության դաշտում։