Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը այս օրերին գտնվում է Արցախում։ Նա պարբերաբար թարմացնում է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ Ստեփանակերտից։ Սոնան նաև հրապարակված լուսանկարներին կից թողել է հումորային մեկնաբանություն՝ գրելով․ «Դիս իզ Ստեփանակերտ, դետկա»։
Հիշեցնենք, որ Սոնա Մաթևոսյանը այժմ չի նկարահանվում հեռուստասերիլաներում, սակայն եթերից չի հեռանում․ նա հանդիսանում է «Women’s club» հումորային նախագծի դերասաններից մեկը։