2020-ին ճանապարհորդությունների համար լավագույն երկրները

Lonely Planet տուրիստական հարթակը կազմել է այն երկրների ցանկը, ուր արժե այցելել 2020 թվականին։
Առաջին տեղում հայտնվել է Բութանի թագավորությունը: «Հիմալայան դրախտի այս փոքրիկ կտորն այցելուներին հնարավորություն է ընձեռում զբոսնել չաղտոտված լեռնային կածաններով այն մարդկանց ընկերակցությամբ, որոնց բուդդայական հավատալիքները նրանց թույլ են տալիս ներդաշնակ ապրել շրջակա միջավայրի հետ»,-ասված է հետազոտության մեջ:


Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անգլիան, որտեղ, ինչպես նշում են Lonely Planet-ի փորձագետները, կարելի Է հիանալ առափնյա հիանալի տեսարաններով:
Ցանկի երրորդ տեղում է հայտնվել Հյուսիսային Մակեդոնիան, որը հայտնի Է իր խոհանոցով, հին ավանդույթներով և բնությամբ։
Բացի նշված երկրներից, վարկանիշում տեղ են գտել նաև Կարիբյան ծովի հարավում գտնվող Արուբա կղզի-պետությունը, Էսվատինի թագավորությունը՝ Աֆրիկայի հարավում, Կոստա-Ռիկան, Նիդեռլանդները, Լիբերիան, Մարոկկոն և Ուրուգվայը։