Դանիել Ռեդքլիֆը՝ ալկոհոլիզմով տառապելու մասին

Դժվար է հավատալ, որ Հարրի Փոթերի դերակատարը՝ սիրելի դերասան Դանիել Ռեդքլիֆը, երկար տարիներ տառապում էր ալկոհոլիզմով:
Լրագրողների հետ զրույցում Դանիելը խոստովանել է, որ այդ ամենը հանկարծահաս փառքի ու ճանաչման հետևանքն էր:
Անդադար խնջույքներ, երեկույթներ ու միլիոնավոր երկրպագուներ. դժվար էր չվարակվել աստղային հիվանդությամբ: Դերասանի պնդմամբ սկզբից նա պարզապես ընկերակցում էր մտերիմներին ու հազվադեպ էր օգտագործում ալկոհոլային ըմպելիքներ, և ինքն էլ չզգաց ինչպես սկսեց կախվածոթյուն մեջ ընկնել:
Սակայն իր խնդիրը դերասանն ընդունեց միանգամից. Դանիելը կամքի ուժի և մտերիմների աջակցության շնորհիվ հեշտությամբ կարողացավ բուժվել և այժմ նա անգամ հատուկ առիթների դեպքում աշխատում է խուսափել ալկոհոլային խմիչքներից:

Իր այդ կախվածության պատճառով Ռեդքլիֆը զրկվել է բազմաթիվ դերերից և տարիներ շարունակ մի շարք ռեժիսորներ խուսափում էին նրա հետ համագործակցել:
Ռեդքլիֆը որոշել է ինքնակենսագրական գիրք հրատարակել, որտեղ նա կկիսվի իր կյանքի պատմությամբ և կներկայացնի երկրպագուներին իր անցած հաջողության ուղին՝ բոլոր խոչընդոտներով ու վախերով: