«Սրտիս չես թելադրի». Նիկ Եգիբյանը նորություն ունի երկրպագուների համար

Երգիչ և երգահան Նիկ Եգիբյանը վերջերս բավականին ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում: Օրեր առաջ նա ներկայացրեց իր «Ներիր» երգը, իսկ այսօր ինստագրամյան էջում նա հայտնեց, որ նոյեմբերի 16-ին երկրպագուների դատին կներկայացնի իր նոր երգը և տեսանյութում կատարեց այդ երգից փոքրիկ հատված:
Մասնագիտությամբ օպերային երգիչը հիմնականում հանդես է գալիս է R&B ոճում, նաեւ երգեր է գրում, զբաղվում գործիքավորմամբ:
հանդիսատեսին առավել հայտնի է դարձել «Համազգային աստղ» նախագծից հետո, որի ժամանակ կատարում էր իր երգերը, այդ պատճառով էլ նախագծից հետո սկսեց ստանալ առաջին պատվերները: