Երգչուհի Մարտա Կիակոսյանը թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ։ Նոր հրապարակումներից պարզ է դառնում, որ երգչուհին ամուսնու՝ Նահապետ Խաչատրյանի հետ այժմ գտնվում է ԱՄՆ-ում։ Լուսանկարներն արվել են Բևեռլի Հիլզում։ Հիշեցնենք, որ երգչուհին հղի ու սպասում է իր առաջնեկին։
Կարելի է ենթադրել, որ մինչև երեխայի ծնունդը զույգը կմնա ԱՄՆ-ում՝ այդպիսով երեխան կստանա Ամերիկայի քաղաքացիություն։
Լուսանկարներում Մարտան ամուսնու հետ գրկախառնված է, երևում է նաև Մարտայի բավականին կլորացած փորիկը, ինչից կարելի է ենթադրել, որ հղիությունն արդեն բավականին մեծ ժամկետներ ունի։