Հայտնի են «Օսկար» կինոմրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգի թեկնածուները

Հայտնի է դարձել «Օսկար» մրցանակի հավակնորդների անունները։ Լավագույն տղամարդու դերի հիմնական թեկնածուներն են՝ Լեոնարդո ԴիԿապրիոն, Մեթյու Ռայսը, Ռոբերտ Փաթինսոնը և Ջոնաթան Փրայսը:

Sony Pictures-ը Լեոնարդո Դի Կապրիոյին առաջադրել է «Լավագույն դերասան» անվանակարգում, իսկ Բրեդ Փիթին՝ որպես «Լավագույն երկրորդական պլանի դերասան»:

Բացի այդ, Sony-ն «Օսկարի» է առաջադրել նաև «Մի գեղեցիկ օր հարևանությամբ» ֆիլմի դերասաններ Մեթյու Ռայսին և Թոմ Հենքսին՝ համապատասխանաբար «Լավագույն դերասան» և «Լավագույն երկրորդական պլանի դերասան» անվանակարգերում:

A24 ստուդիան ներկայացրել է Ռոբերտ Փաթինսոնին և Ուիլեմ Դեֆոյին «Փարոս» ֆիլմի համար․ Ռոբերտին՝ «Լավագույն դերասան», իսկ Ուիլեմին «Լավագույն երկրորդական պլանի դերասան» անվանակարգերում:

«Օսկարի» իր թեկնածուներին առաջադրել է նաև Netflix ընկերությունը: «Երկու պապերը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար ընկերությունը «Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացրել է Ջոնաթան Փրայսի թեկնածությունը, ով, ի դեպ, նախկինում երբեք «Օսկարի» չի առաջադրվել: Նա կարող է ձեռք բերել ցանկալի արձանիկը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի դերի համար: