«Ես կսպանեմ քեզ». Ջասթին Բիբերի մասին Սելենայի երգը դուր չի եկել Հեյլի Բիբերին

Այսօր Սելենա Գոմեսը երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը՝ գրված «Look At Her Now» երգի հիման վրա:
Երգում Սելենան պատմում է՝ ինչպես է հանդիպել Բիբերի հետ, նաև իրենց առաջին գիշերվա, վեճի և իր արցունքների մասին:
Ամենայն հավանականությամբ, Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլին, լսել է Գոմեսի երգը և ի պատասխան դրան՝ իր ինստագրամյան էջում կիսվել է Սամեր Ուոկերի «Ես կսպանեմ» քեզ կատարմամբ:
Երգում Ուոկերը սպառնում է, որ կսպանի յուրաքանչյուր աղջկա, ով կհամարձակվի նայել իր տղամարդու կողմ:
Նուրբ ակնարկ էր, այդպես չէ՞:

Բայց Բիբերին սիրահարված երկու կանանց մրցակցությունն այսքան հեշտությամբ չէր կարող ավարտվել:
Իր ինստագրամյան էջում Սելենան ուղիղ եթերում անկեղծացել է երկրպագուների հետ՝ պատմելով, որ ունի թշնամի, ով չի կարողանում իրեն հաղթել:
Իհարկե, երկրպագուները միանգամից կարծել են, որ այդ թշնամին հենց Բիբերի կինն է, սակայն խորհուրդ են տվել Սելենային չվատնել զուր ժամանակ. չէ՞ որ Ջասթինն ու Հեյլին ընդամնեը շաբաթներ առաջ են ամուսնացել, և ինչպես երևում է նրանց լուսանկարներից, նորապսակներն իրար համար խենթանում են: