Քլոե Քարդաշյանի՝ Հայաստանի զինանշանով զարդն ու Քիմի մեկնաբանությունը

Քիմի կրտեսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Ինստագրամի իր էջում բավականին ակտիվ է ու իր հրապարակումներում պարբերաբար հիշատակում է Հայաստանն ու շեշտում իր հայկական արմատներ ունենալու փաստը։

Այս անգամ էլ հայազգի աստղը հրապարակել է իր ինքնանկարը, որում երևում է Հայաստանի զինանշանի տեսքով կաղազարդը՝ իր պարանոցին։ Լուսանկարին կից Քլոեն թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Հայկական զինանշանն իմ պարանոցին»։

Մեկ միլիոնից ավելի հավանում ստացած լուսանկարի մեկնաբանության դաշտում իր մեկնաբանությունն է թողել նաև Քիմ Քարդաշյանը՝ տեղադրելով Հայաստանի դրոշը։