«Մայրանալուց հետո մարմինս այլանդակվեց». Քեյթ Հադսոն

Դերասանուհի Քեյթ Հադսոնը ծննդաբերությունից ընդամենը 1 ամիս անց արդեն ծանրաբեռնել էր իրեն մարզումներով և սկսել էր հետևել խիստ դիետաների: Դա հակացուցված էր դեասանուհուն, ով վիրահատական ճանապարհով էր ծննդաբերել: Անդադար մարզումների պատճառով նա լուրջ խնդիրների առջա կանգնեց, ինչի հետևանքով մի քան օր գտնվում էր հիվանդանոցում:
Բայց վազելով իդեալական մարմին ունենալու մասին երազանքների հետևից՝ նա վերադառնալով տուն կրկին շարունակեց մարզումները: Քեյթը լրագրողների հետ զրույցներում հաճախ է պատմել, որ գիրանալու հակում ունի, ինչի դեմ նա ջանասիրաբար պայքարում է:
Սակայն ծննդաբերությունից հետո դերասանուհուն այդպես էլ չհաջողվեց վերականգնել երբեմնի սլացիկ ու սեքսուալ կազմվածքը:
«Մայրանալուց հետո մարմինս այլանդակվեց: Չեի մտածում, որ ավելորդ քաշից ազատվելն այդքան դժվար կլինի: Ես դեռ դպրոցական տարիքից հետևել եմ բազմաթիվ դիետաների և մարզվել և միշտ հասել եմ իդեալական արդյունքի: Ցավոք, տարիքն իրենն ասում»,- ասել է 40-ամյա դերասանուհին: