Արթուր Գրիգորյանը երկրորդ անգամ պապիկ է դարձել: Ծնվել է նրա որդու՝ Նարեկ Գրիգորյանի ու հարսի՝ Անի Գաբրիելյանի առաջնեկը:
Նշենք, որ Անին Արփի Գաբրիելյանի հարազատ քույրն է։
Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հրապարակել է իր և Արփի Գաբրիելյանի լուսանկարը Էրեբունի բժշկական կենտրոնից և նշել, որ իրենց ընտանիքում աղջիկ է ծնվել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3270 գրամ քաշով և 51 սմ հասակով:
Նշենք, որ Արթուր Գրիգորյանի ավագ թոռնիկը՝ Մանեի դուստրը, 6 տարեկան է: